Գորիսի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր ԱՀԱՐՈՆ քահանա ՄԵԼՔՈՒՄՅԱՆԸ տարիներ շարունակ եղել է «Իրատեսի» այն հեղինակներից, որի խոսքին ընթերցողն անհամբերությամբ է սպասել, և որի ասելիքը միշտ էլ լայն քննարկման նյութ է դարձել:
Այդ շարքին դասվող էր և, դեռևս 2018-ին հրապարակված վերլուծություններից մեկը, նվիրված՝ վարչապետ կարգված պսևդոՄոնթեին:
Այն իսկապես, սկանդալային էր:
Բառային շատ տպավորիչ երանգներով խիստ սյուրռեալիստական պատկեր էր ներկայացված.
փողոց,
անտեր ընկած ջղաձգվող մարմին,
որի փրփրակալած երախից փսլինք ու լորձ է հոսում:
Եվ ո՛չ մի կարեկից:
Այս արտահայտչամիջոցով՝ սյուրռեալիզմով, իր հոգևոր-ներաշխարհից արտապատկերված փոքրիկ դրվագը, որ Տեր Ահարոնը մատուցել էր որպես տեսիլքի ժանրի իրողություն, այնքան էր զայրացրել ոմն ապագա կապիտուլյանտի, որ դիմել էր Մայր Աթոռ և պահանջել խստագույն պատիժ:
Հետևանքը մեկ ամսով փիլոնազրկումն էր՝ դրանից բխող բոլոր ածանցյալներով:
Այդ օրից անցել է յոթ տարուց ավելի ժամանակ:
Հոգևոր հոր սյուրռեալիստական տեսիլքի գլխավոր դերակատարը հասցրել է՝
ա) ցեղասպանել մի ողջ սերունդ,
բ) 10 հազարից ավելի երիտասարդների վերածել հաշմանդամների ու թողնել անօգնական,
գ) ոչ միայն հանձնել Արցախը, այլև ճանաչել Ադրբեջանի անքակտելի մաս,
դ) 150 հազար մեր հայրենակիցների դարձնել տնանկ ու մատնել սովի և այլն, և այլն:
Վարչապետ աշխատողի հանցանքները կարելի է թվարկել էջերով:
Ինչպես ասում են՝ Մայր օրենքում և ՀՀ Քր. օրենսգրքում չկա մի հոդված, որ նա խախտած չլինի:
ՈՒ որքան էլ զավեշտալի է՝ հերթական հանցագործությունը կլլում է մեծ ախորժակով, և ոչ միայն մարսում, այլև` շարունակում ապրել անպատիժ ու պարարտացնել անպետք մարմնազանգվածը:
Մինչ հարցս Տեր հորն ուղղելը, ներկայացնեմ մի փոքրիկ մանրամասն ևս.
2020-ի սեպտեմբերի 24-ին (օրը տույգ հիշում եմ, որովհետև հինգշաբթի էր և աշխատում էինք թերթի հերթական՝ ուրբաթ օրվա համարի վրա) խմբագրություն զանգեց քահանա Մելքումյանը, թե.
- Պատերազմ է լինելու:
- Ի՞նչ գիտեք,- հարցրի թերահավատորեն:
- Կիրակի՝ 20-ի գիշերը, երազ եմ տեսել: Սա մեծ արհավիրք է բերելու ազգի ու երկրի գլխին:
Երկուշաբթի օրը մի քանի հոգով գնացինք Տաթև: Պատմեցի վանահորն ու խնդրեցի, որ միասնական աղոթք անենք:
Հայր Միքայելը չհավատաց ու չմիացավ մեր աղոթքին:
Եթե անկեղծ՝ ինքս էլ չհավատացի, թե պատերազմ կլինի: Եվ մեր զրույցն այլ հուն ուղղեցի:
Սեպտեմբերի 27-ին, երբ մութուլույսը չբաժանված անսպասելի զանգեց «Իրատեսի» հեղինակ Արթուր Հովհաննիսյանը, թե.
«Պատերազմ է, ռմբակոծում են Ստեփանակերտը»,- ուղեղումս արձագանքեց Տեր Ահարոնի ձայնը.
«Պատերազմ է լինելու: Սա մեծ արհավիրք է բերելու ազգի ու երկրի գլխին»:
Ինձ մեղավոր զգացի, որ թերահավատորեն եմ վերաբերվել նրա ասածին ու մտովի ներողություն խնդրեցի:
Այժմ, տարներ անց, հավատալով նրա խոսքերին հարցադրում եմ.
- Տեր Ահարոն, ե՞րբ ենք դեռևս 2018-ին նկարագրված սյուրռեալիստական դրվագի ականատեսը դառնալու:
- Տեսնում եմ մեծ պատուհաս, որ մոտենում է մեր Հայրենիքին:
Էջմիածին և Սյունիք:
Ես տեսնում եմ սարսափելի երևույթներ, որ այս թրքագեն հրեշի ձեռքով պիտի փորձեն անել մեր թշնամիները:
Հրեշի վերջին արարը՝ Հայոց ողնաշարը կջարդի:
Էլի արյուն և կորուստ կլինի:
Աղոթենք, որ ՏԵՐ ՀԻՍՈՒՍ խափանի:
Աղոթել, աղոթել, աղոթել է պետք:
Սա գրել և ուղարկել եմ իմ ընկերներից մի քանիսին դեռևս ամիսներ առաջ, երբ հայի թշնամին իր թշնամական խունտայով դեռ չէր հարձակվել ԵԿԵՂԵՑՈՒ և Ամենայն Հայոց Կաթողիկոսի վրա, դեռ չկային Սյունիքի սահմանները կտրատող հստակ գործուն քայլեր:
Ահավասիկ, գրածներիս իրականության ականատեսն ենք այսօր:
Այո՛, ես 2018 -ին ասում էի, թե սա ինչ ավեր ու պատուհաս է բերելու հայի ու հայի Երկրի գլխին:
Եվ ինչ ասել եմ մինչ օրս, բոլորը կատարվել են և դեռ կան կատարվելիք բաներ, որ պիտի լինեն:
Կատարվել են, որովհետև ՏԵՐՆ էր ցույց տալիս լինելիքը, ես ընդամենը դրա փոխանցողն եմ եղել, ըստ իմ խառնվածքի:
- Ե՞րբ կավարտվեն երկրակործան-մարդակուլ հրեշի օրերն ու մեր ողբերգական դեգերումները :
- Երբ նրան դժոխք կուղակեն անգլիացիները՝ խեղդելու միջոցով:
- Ավելի ստույգ՝ ե՞րբ:
- Երբ սատանայից տրված իր պիղծ առաքելությունն ավարտի, ինչպես և ասել եմ ի սկզբանե:
ԶԼՄ-ները կարող է այլ բան ներկայացնեն. այսօր տեղեկույթը հազար ու մի մաղով է անցնում, և հավաստի տեղեկատվություն հասնում է միայն ճիշտ վերլուծելու կարողություն ունեցող եզակիներին:
- Եվ ո՞րն է մեր մեղքը: Ինչու՞ է օտարը կարողանում անխոչընդոտ մասնատել և իրենով անել մեր հայրենիքը:
- Խնդրո առարկան մեր ազգի հավաքական մեղքի հետևանքն է:
Սուրբ Գիրքն ասում է, որ մեղքը ազգեր է նվազեցնում: Բայց ազգը պետք է ապաշխարի, պոռնկացողը՝ չպոռնկանա, շնացողը՝ չշնանա, գողացողը՝ դադարի գողանալուց, որպեսզի ԱՍՏՈՒԾՈ ողորմությանը արժանանանք:
Այսինքն, եթե ամեն մեկն իր վրա կենտրոնանա և իր բաժին մեղքը քավի, ազգի մեղքը կքավվի, իսկ եթե զբաղվեն ուրիշներին քննադատելով ու քննարկելով (թեկուզ և ոմն մեկի հագուկապը կամ հանուբացը), ապա ոչ մի լավ ու ճիշտ տեղ չենք հասնի:
Մեղքերից փախչել, ԱՍՏԾՈՒՆ մոտենալ է պետք, այլապես կույրի նման անընդհատ ջրից կփախչենք՝ կրակը կընկնենք:
Մեղքի դեմ պայքարել է պետք ազնիվ սրտով, գիտակցված:
Հիշու՞մ ես. «Հպարտ քաղաքացի, բաց ձեռքերդ վեր», - ասում էր սատանայի առջև կքածը:
Մարդիկ ուրախությամբ իրենց բաց ձեռքերը վեր չէի՞ն բարձրացնում:
Հպարտությունից, որ «հ» տառը հանենք, կմնա պարտությունը:
Սատանայի ստրուկն ասում էր.
«Պարտված քաղաքացի բաց ձեռքերդ վեր, գերության եմ տանում քեզ»,- չտարա՞վ գերության:
Երբ 2020թ. ապրիլի 24-ին մարդկանց ասում էր.
«Դուք մի՛ գնացեք Մեծ եղեռնի հուշահամալիր: ՈՒղարկեք «ծաղիկ» բառը 1915 կարճ համարին, և Ձեր անունները երեկոյան կարտապատկերվեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի սյուներին»:
Կամ այն տարօրինակ «տանու մոմավառության» հրահանգը…
Իսկ մարդիկ մասնակից չեղա՞ն արդյոք այդ սև ծիսակարգին, չարեցի՞ն, ինչպես սա էր ասել, և ցեղասպանություն չարե՞ց… Մտովի թող հետ նայի հայ ազգը:
Գիտակցված ապաշխարել է պետք, որ ոչ մի սատանայի ստրուկ այլևս չկարողանա մեր ազգին, սատանայական ծիսակարգին մասնակից դարձնելով, կորստի ու ցավի մեջ հաստատել:
- Տեր Ահարոն, տեղյակ եմ՝ արդեն հինգերորդ տարին է՝ զբաղվում եք մեր ցեղասպանված տղաների մասին տվյալներ ճշտելով ու հավաքելով, նրանց հոգիների հանգստության համար աղոթելով:
Մեկ պարզաբանում՝ Ձեր ունեցած ինֆորմացիայով քանի՞ զոհ և անհետ կորած ունենք: Մի քանի հրապարակումներում նշել եմ 10 352 թիվը, ինչը ֆեյքերի ու սրանց սազանդարների հայհոյախառն հարձակումների առիթ է դարձել:
- Ինչպես ճղճղան ձայնով կասեր ոմն մեկը՝ ըստ օդում կախված լուրերի, 10 352 զոհ ունենք, և հենց սա է պատճառը, որ անունները չհրապարակեցին, իրենց հերոսության ու անձնազոհության մեջ անանուն մնացին հերոս տղաները:
Որ գյուղը կամ քաղաքը գնում ես, նահատակների ննջատեղիներ են, էլ Եռաբլուրի մասին չասեմ:
Հայի թշնամին գերեզմանի վերածեց հայի Երկիրը:
Մեր տոները սգի վերածեց 5-րդ շարասյուն կոչվածը:
Շուշին հանձնեց Ադրբեջանի դրոշի օրը, Քարվաճառը՝ Մոնթեի ծննդյան օրը, որովհետև Մոնթեն էր ազատագրել:
Կապիտուլացիոն փաստաթուղթը ստորագրեց Արցախի անկախության հանրաքվեի օրը:
Մայիսի 9-ը մեր հաղթանակների եռատոնն էր, հիմա այլևս չկա, սեպտեմբերի 21-ը Հայաստանի անկախության օրն է:
2023թ-ի սեպտեմբերի 19-23, հայաթափվեց Արցախը:
2024թ-ի հունվարի մեկից լուծարեց Արցախը:
Մայիսի 28-ին՝ Սարդարապատի հերոսամարտի օրը, Վեհափառին չթողեցին մոտենա հուշահամալիրին… մեր բոլոր ազգային տոները սգի վերածեց:
Մնացել է ազգային ու ազգապահպան մի կարևորագույն իրականություն, որից վախենում է սատանայի ստրուկը, դա Եկեղեցին է, որ շուրջ 700 տարի պետականություն չունենալու պարագային հային՝ հայ է պահել, հային իր քրիստոնեական, ավանդական արժեքների ծիրում պահելու հետ մեկտեղ հոգեփրկչական իր սուրբ առաքելությունն է իրականացրել, տառեր, գրեր, դպրություն է տվել, ահա, թե որ արմատին է փորձում հարվածել հայախոս թշնամին:
- Մի տեսակ չեն համադրվում սրա իրական քայլերն ու 24/7 ռեժիմով մեջբերումները Աստվածաշնչից:
- Իմացիր՝ եկեղեցու վրա հարձակվում է սատանան:
Իսկ սա սատանայի ծառան է։
Այո՛, Աստվածաշնչից մեջբերումներ է անում: Բայց սատանայից լավ որևէ մեկն Աստվածաշունչ չգիտի, նրանից լավ պահք պահող էլ չկա, որովհետև ո՛չ ուտում է, ո՛չ էլ՝ քնում։
Ճգնավորներից մեկն իր խցից դուրս է գալիս ու տեսնում, որ սատանան ծառին նստած ոտքն է քորում: Հարցնում է՝ էս ո՞նց է, որ պարապ ես:
Պատասխանում է՝ մարդիկ իմ գործն ինձնանից լավ են անում…
Այժմ սատանայի այս ճուտը, սատանայի նման իր ավերն է գործում։
Ո՞վ չի տեսնում, թե սա ինչ է անում. անունը դրել է «Վեհափառի դեմ», բայց իրականության մեջ պայքարում է Քրիստոսի Եկեղեցու դեմ:
Ի դեպ, որևէ դավաճան մինչև օրս իր մահով չի մահացել, Հուդան՝ վկա։
Սա սատանա է, հայի թշնամուն է ծառայում։ Սրանք թշնամի են, և պարզ է, որ այդ թշնամին պետք է հարձակվի այն կառույցի վրա, որը մեզ պահպանել է, սրանք նզովյալներ են:
Ազգը պետք է թույլ չտա, որ թշնամու 5-րդ շարասյունը՝ սատանայի ճուտը, սողոսկի Եկեղեցի, այլապես, սրա հետ մեկտեղ նաև ազգը կպատուհասվի:
Ի դեպ, 5-րդ շարասյուն ասվածը իրական պատմական ճշմարտություն է.
1936 թ. Իսպանիայում քաղաքացիական պատերազմի ժամանակ մի գեներալ շրջապատում է մեծ քաղաքներից մեկը:
Նա իր մոտ կանգնած գնդապետին ասում է.
«Ես իմ շարասյուների մի մասը ուղարկել եմ արևելքից, մյուս մասը՝ արևմուտքից, երրորդը՝ հյուսիսից, չորրորդը՝ հարավից, բայց ես հույս ունեմ, որ կհաղթի իմ հինգերորդ շարասյունը»:
Գնդապետը զարմացած հարցնում է.
«Իսկ որտե՞ղ է գտնվում 5-րդ շարասյունը»:
Գեներալը պատասխանում է.
«Քաղաքի ներսում»:
Մեր թշնամիները Հայաստանը գրավեցին ներսից:
Ասում են՝ դևը գալիս է մի քաղաքի ջուրը կտրում, ամեն բան թանկացնում, մի մասը թշնամուն նվիրում, ծանր հարկեր դնում ապրողների վրա:
Շատ երիտասարդներ են գնում դևի հետ կռվելու, բայց հետ չեն գալիս:
Մի ճգնավոր, որ ժամանակին անպարտելի զորավար էր եղել, մի տղայի է ընտրում, Քրիստոսի Խոսքը քարոզելու, աստվածաշնչյան ճշմարտությունների մեջ հաստատելու հետ մեկտեղ սովորեցնում է նաև ռազմական արվեստը:
Երբ տեսնում է, որ երիտասարդն արդեն բավականին ուսանած և պատրաստված է, ուղարկում է դևի դեմ պատերազմի:
Երիտասարդը գնում է, պատերազմում դևի հետ, հաղթում դևին, և երբ մտնում են նրա ապարանքը, զարմանքից քար են կտրում:
Պարզվում է, որ նախկինում, ովքեր գնացել, դևի հետ մարտնչել են, իրականում հաղթել են, բայց տեսնելով մեծ հարստությունը՝ իրենք են վերածվել դևի:
Հայի թշնամի դևի դեմ պայքարում պետք է ազնվություն, հավատք առ Աստված և նվիրում Հայրենիքին:
ԱՍՏՎԱԾ մեր պատմական Հայրենիքը մեզ կվերադարձնի, Թուրքիան և Ադրբեջանը աշխարհի երեսից կջնջվեն, մեր կռիվը չի լինի, բայց մենք հաղթողներից մեկը կլինենք:
Եթե աշխարհի այլ երկրների մասով բան կհետաքրքրի, կարող եմ ասել, բայց շատ ազգեր կվերանան աշխարհի երեսից, սով կլինի, այժմվանից մեր ազգի մարդիկ պետք է պատրաստվեն դրան, սա իմացեք:
Շատ երկրաշարժեր ու պատուհասներ կլինեն երկրի վրա.
«Երկիրը արբածի պես պիտի երերա», – ասում է Դանիել մարգարեն:
Մեր սերունդը կտեսնի դա, բայց նախ ապաշխարել, մեր հայացքները դեպի Երկինք դարձնել է պետք, որպեսզի այդ իրադարձությունների ժամանակ պատուհասը մեզ չհասնի:
Մեր սրբերն ասել են.
«Ով ինչով մեղանչի, նրանով էլ կընկնի»:
Նաև ասել են.
«Վնասի կեսից հետ դարձար, օգուտը քոնն է»:
ՈՒրեմն մեր հայացքը դեպի ԱՍՏՎԱԾ դարձնենք, աղաղակենք, աղոթքի ձայն բարձրացնենք առ ԱՍՏՎԱԾ, զղջանք մեր մեղքերի համար, որպեսզի ազատվենք վերահաս պատուհասից, նաև ա՛յս պատուհասից, որ թուրքի գենով, հայախոս թշնամին է մեր:
Զրուցեց և հրապարակման պատրաստեց
Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆԸ